Իրադարձություններ Հայաստանում
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և հյուրերի հետ, շրջեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ պայմաններին ու բժշկական սպասարկման հնարավորություններին։
Ողջունելով բացման մեծաթիվ մասնակիցներին, ՀՀ առողջարապության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց.«Անկախ Հայաստանի 21-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ իր դռներն է բացում պետական միջոցներով կառուցված բժշկական կատարյալ մի կենտրոն։ Այս նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի՝ տարածքների համաչափ զարգացման դրույթի արտահայտությունն է։ Խորհրդանշական է, որ կենտրոնը շահագործվում է 1988-ի երկրաշարժի դժվարություններն ու անհարմարությունները երկար ժամանակ կրած Գյումրիում։
Սա խիստ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայությունով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
Հարկ է նշել, որ կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկարես ուզում եմ առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը։ Անչափ կարևորում եմ վերջինի առկայությունը, որը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի մեր ազգաբնակչությունն այսուհետև անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենա սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։
Ամփոփելով, վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Գյումրիում իր դռներն է բացում այնպիսի մի կենտրոն, որի հագեցվածության ու պայմանների մասին պարզապես կերազեին մայրաքաղաքի շատ կլինիկաներ։ Ավելին՝ սա մի կենտրոն է, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։
Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կենտրոնի ստեղծման գործում և հատկապես Համաշխահային բանկի մեր գործընկերներին՝ աջակցության և մշտապես ակտիվ համագործակցության համար»:
Առողջապահության նախարար Դումանյանը ներկայացրեց նաև նորակառույց կենտրոնի հարևանությամբ վերաբացված «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը», որը նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ երկու ամսում հիմնովին նորացվել և հզորացել է: Այստեղ այսուհետև կգործի նաև 30 մահճակալանոց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը։
Նախարարը շնորհակալություն հայտնեց ավստրիացի գործընկերներին՝ հիվանդանոցին ժամանակակից բժշկական սարքավորումներ նվիրելու համար։ Նա հավաստիացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր հերթին անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի հրաշալի այս բժշկական կենտրոնում աշխատեն բարձր պատրաստվածությամբ մասնագետներ և Հանրապետության նախագահի անմիջական աջակցությամբ ստեղծված կատարյալ այս պայմաններն արդյունավետորեն ծառայեցվեն Գյումրիի և Շիրակի մարզի ազգաբնակչության բժշկական սպասարկմանը։

Կարդացեք նաև

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...


Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...


2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...


Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն